Փարիզում սպանված տղամարդու մոտ «Իսլամական պետության» դրոշ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման փորձ կատարած տղամարդու մոտ «Իսլամական պետության» դրոշ են հայտնաբերել, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ նրա մոտ նաև բջջային հեռախոս է հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Փարիզում գնդակահարել են ոստիկանական բաժանմունքը պայթեցնել սպառնացող զինված տղամարդուն: Նրա մոտ նաև մահապարտի գոտի է հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Charlie Hebdo-ի վրա հարձակման տարելիցի կապակցությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթից հետո:




Լրահոս