Մեսսիի հետ ավելի ենք մտերմացել. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողն ընդգծել է, որ ինքն արգենտինացի ֆուտբոլիստի հետ երբեք խնդիրներ չի ունեցել:

«Մենք ավելի ենք մտերմացել, սակայն մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել: ՖԻՖԱ-ի  մրցանակաբաշխության արարողության սկզբում ես Մեսսիի և Նեյմարի թարգմանիչն էի և նրանց ասացի, որ պետք է ինձ վճարեն այդ ծառայության համար», – ասել է ֆուտբոլիստը:




Լրահոս