«Միցուբիշի Շարիոտ»-ը վերանորոգման ժամանակ հրդեհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի գերեզմանների մոտ ավտոմեքենա է այրվում, և կա տուժող:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 7 տան ավտոտնակում, վերանորոգման ժամանակ, հրդեհվել է 1974 թ. ծնված Միսակ Գ.-ի «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան, և հրդեհը մարելու ժամանակ 1993 թ. ծնված Գևորգ Վ.-ն ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Հրդեհը մարվել է ժամը 21.53-ին: Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն: Նյութերն ուղարկվել են ՏԿ ԱԻՆ:




Լրահոս