Պարբերաբար սպասվում է կարճատեվ անձրեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եղանակը Հայաստանում. 
Մեր հանրապետության տարածքում այսօր՝ մայիսի 29-ին, կդիտվի փոփոխական, մեծ մասամբ` ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ` Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 
Եղանակը Երևանում. 
Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին` 7-10մ/վրկ: Գիշերը +13+15, ցերեկը +22+24, երեկոյան +17+19: 
 Meteo-tv




Լրահոս