Մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.41-ին հրշեջ – փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել Խաչիկ Արիստակեսյանին պատկանող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 35 ОD 510 համարանիշի ավտոմեքենան:




Լրահոս