Չգիտեմ` ինչպես է ստացվում, որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` ինչպես է ստացվում, որ սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում, ոչ թե պաշտոնյաների:

Ի պատասխան` նախարարը նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել` զորակոչի արդարացի ու ազնիվ անցկացման ուղղությամբ:

«Ըստ զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ ֆիզիկական և առողջական հատկանիշները: Ցավոք, չգիտեմ՝ ինչպես է ստացվում,որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս