Ավտովթար Երեվան- Գյումրի ճանապարհին. կա երկու վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 07:00-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են Հարություն Թադեւոսյանի վարած “ՎԱԶ-21010” մակնիշի 33 VT 223 համարանիշի եւ Շահվերդ Եփրեմյանի վարած “Ֆոլքսվագեն” մակնիշի 05 ԼՕ 602 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Շահվերդ Եփրեմյանը եւ “ՎԱԶ-21010”-ի ուղեւոր Արուսյակ Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս