Ինչ է այս գիշեր տեղի ունեցել Ազատության հրապարակում. բերման ենթարկվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այս գիշեր Ոստիկանության Կենտրոնականի բաժին է տարվել յոթ անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ: Ազատության հրապարակից վերցվել են նաև 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր: Նաև պարզվել է, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով:

Նշենք, որ բերման ենթարկվածներից երեքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն են, իսկ մյուս չորսը` նրանց հետ կապ չունեցող անձինք:

Այսօր Ազատության հրապարակում այս առթիվ ասուլիս էին հրավիրել շարժման անդամներն ու ներկայացրել տեղի ունեցածը:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս