Ինչ գիտեն երևանցիները հունվարի 28-ի տոնի մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայոց բանակի 24-ամյակն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Արդեն
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց պատմական որոշումը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ ազդարարելով Հայկական Ազգային բանակի ստեղծումը:

ArmLur.am-ը հարցախույզ անցկացրեց Երևանի փողոցներով` պարզելու համար` որքանով են մեր համաքաղաքացիները տեղյակ օրվա մասին: Որքան էլ դժվար է հավատալ,ն մեր հարցվածների մեծամասնությունը տեղյակ չէր, թե այսօր ինչ օր է: Իհարկե, եղան նաև մարդիկ, ովքեր գիտեին օրվա մասին և հպարտանում էին մեր բանակով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում.




Լրահոս