Հրապարակ. ՊՆ-ն հերքում է զինվորների թունավորման փաստը, Արա Ասոյանը հաստատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում  մասսայական թունավորում է տեղի ունեցել, եւ կուրսանտները հոսպիտալացվել են: Խոսվում էր մի քանի տասնյակ կուրսանտի մասին: Իսկ թունավորումը եղել էր սննդամթերքից: Եվ, որպեսզի աղմուկ չբարձրանա, մի մասին տեղափոխել են հոսպիտալ, կեսին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, մի քանիսին էլ տեղում բուժօգնություն ցուցաբերել:
Դե, քանի որ մեր բանակի սննդակարգում տարիներ շարունակ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում գոմեշի մսի “դելիկատեսը”, այդ իսկ պատճառով շրջանառության մեջ մտավ գոմեշի մսից թունավորման վարկածը: Սակայն այս վարկածները պարզել չհաջողվեց, քանի որ ՊՆ-ն բռնել էր տեղեկությունն իսպառ հերքելու մարտավարությունը, մինչդեռ Նորքի ինֆեկցիոն  հիվանդանոցի տնօրեն, հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ավելի ազնիվ գտնվեց եւ անուղղակի ասաց ճշմարտությունը:
Շարունակությունը`  “Հրապարակ”-ի  այսօրվա համարում




Լրահոս