Վայք-Սիսիան ավտոճանապարհին մեքենան ձորակի եզրին կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 31-ին՝ ժամը 06։33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ-2106” մակնիշի 33 DL 304 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ա. Ջանալյանը (ծնվ. 1975թ.) և ուղևոր Ռ. Հակոբյանը (ծնվ. 1975թ.) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:




Լրահոս