«Ռեալ»-ը Մեսիին գնելու 3 փորձ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը 3 անգամ փորձել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Իսպանական ակումբի առաջին փորձը եղել է 2011-ին, երբ «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է եղել անգլիական «Մանչեսթեր սիթի» տեղափոխվելուն: 2013-ին «Ռեալ»-ը դարձյալ փորձ է արել ձեռք բերել Արգենտինայի հավաքականի ավագին, երբ Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը ձգձգվել է:

Այդ ժամանակ Մեսսիի ներկայացուցչի հետ հանդիպել է մադրիդցիների ղեկավարներից մեկը: 28-ամյա արգենտինացուն գնելու երրորդ փորձը «Ռեալը» կատարել է մեկ տարի առաջ: 3 դեպքում էլ «Բարսելոնան» մերժել է:




Լրահոս