ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցանկացած գործարար կվկայի, որ հարկային տեսուչները հաճախ են իրենց դիմում` խնդրանք-պահանջագրով, որ անհրաժեշտ է հարկային վճարումներ անել` կանխավճարի տեսքով: «Ժողովուրդ»-ը, նմանատիպ ահազանգ ստանալով` «Եղե՛ք տեղեկացված» էջի ձեւաչափով, դիմել էր Պետեկամուտների կոմիտեին` խնդրելով պարզաբանել, թե, ի վերջո, այդ պրակտիկան երբ է ավարտվելու: Ստացել ենք գրավոր պատասխան. «ՊԵԿ-ը հրաժարվել է գերավճարների ավելացման հաշվին պետական բյուջեի մուտքերի ապահովման գաղափարից` դրանով իսկ կանխելով նախորդ տարիներից կուտակված եւ «գլորվող» գերավճարների գումարների աճը: Բացի այդ, ինչպես հայտնի է, վերջերս նաեւ խիստ պատժամիջոցներ են սահմանվել ԱԱՀ գերավճարի վերադարձը ուշացնելու համար»: Բայց այսքանով չէր ավարտվում պաշտոնական պատասխանը: «Առաջարկում ենք ձեր թերթի միջոցով կոչ անել գործարարներին` կանխավճարներ եւ գերավճարներ չանել»: «Ժողովուրդ»-ը կոչ է անում գերավճարի խնդրանքով ներկայացած հարկային տեսուչներին «վռնդել»:




Լրահոս