Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է հայցային վաղեմությունը, եւ եթե քաղաքացին ցանկանա սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմում ներկայացնել, ապա դրա համար որեւէ ժամկետ կա՞ սահմանված:

Գագիկ Հունանյան (37 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաեւ առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ (Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածներ): Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում՝
• սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզ եւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ,
• պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերը անվավեր ճանաչելու՝ սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ՝ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Լավ է, որ գոնե այս կերպ մեր հայրենակիցները կարողանում են տեղեկություն ստանալ իրենց իրավունքների մասին` անհրաժեշտության դեպքում դրանցից օգտվելու  համար:




Լրահոս