Հայ մարզիկները Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում աստիճանաբար արագություն է զարգացնում Եվրոպայի բռնցքամարտի 40 –րդ առաջնությունը : Մասնակցում են հին աշխարհամասի երկրների 400 պատվիրակներ : Ինչպես հայտնի է , Հայաստանի վեց ներկայացուցիչներից Արա Պուլուզյանը / 64 կգ / և Արման Հովհիկյանը / 75 կգ / մեկնարկում միևնույն ` 3 : 0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար բելառուսցի Ռուստամ Ադզինաևին և ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովին : Այսօր ` հունիսի 3 –ին , երեկոյան մրցահերթում , իր երկրորդ մենամարտն անցկացրեց էջմիածինցի Արա Պուլուզյանը / 64 կգ / : Նա մենամարտեց մոլդովացի Դմիտրի Գալագոտի հետ և , ավաղ , միավորներով պարտվեց մրցակցին : Ավելի ուշ , Երևանի ժամանակով 22 – 23 –ի արանքում , մրցաշարում իր առաջին հանդիպումը իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ կանցկացնի Նարեկ Աբգարյանը / 52 կգ , Երևան / : 




Լրահոս