ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը իր առաջին համարները լույս ընծայելուն զուգահեռ հարցաշար էր ուղարկել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին: Սակայն նրա զույգ մամլո խոսնակները, որոնք սկզբում սիրով համաձայնել էին հարցազրույց կազմակերպել, ի վերջո հրաժարվեցին` պատճառաբանելով, թե «Ժողովուրդ»-ի հարցերը պարկեշտ չեն, բացի այդ` մենք Բաղդասարյանին ԱԽՔ ենք որակել, որի հեղինակային իրավունքը, ի դեպ, առաջին նախագահինն է:«Ժողովուրդ»-ը, ինչպես խոստացել էր «զույգերին»,  ընթերցողի դատին է ներկայացնում Բաղդասարյանին ուղղված «անպարկեշտ» հարցերը` դրանց ենթադրյալ պատասխաններով: – Ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, որ Ձեզ նշանակելու են գլխավոր դատախազի պաշտոնում:  Դուք համարվում եք ավելի շատ հրապարակային քաղաքական գործիչ:  Խորթ չէ՞ Ձեզ համար այդ դաշտը:- Ինչպես որոշի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք` որպես կոալիցիոն գործընկեր, պատրաստ ենք ստանձնել ցանկացած ոլորտի բարեփոխման գործառույթը:- 2006-2007 թվականներին Դուք եւ «Օրինաց երկիրը» Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում էիք Սերժ Սարգսյանին: Դժբախտությունները վերջացա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանը փոխվեց:- Ուրեմն, մենք երբեք չենք մեղադրել որեւէ մեկին, մենք միշտ ասել ենք` հավերժ խավարն անիծելու փոխարեն ավելի լավ է մի մոմ վառել: – Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ Ձեր հանդիպման մանրամասների ի հայտ գալուց հետո Ռոբերտ Քոչարյանը Ձեզ անվանեց դավաճան: Անկախ նրանից,թե ՀՀ երկրորդ նախագահն ինչ մեկնաբանություն էր տվել, Դուք` որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, վերարժեւորե՞լ եք Ձեր` այն ժամանակվա պահվածքը: -Իսկ ո՞ւր է հիմա Ռոբերտ Քոչարյանը, ո՞ւր եմ ես:-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի սիրած խոսքով` կոնսպիրոլոգիայի տեսությանը միտված հայ հասարակությունը ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների վերագրում է մասոնական պատկանելություն: Դուք` որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, այս հարցին հետամուտ եղե՞լ եք, ուսումնասիրե՞լ եք, այս թեման Ձեզ հետաքրքրո՞ւմ է: Մասնավորապես, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ հայ քաղաքական գործիչը կարող է մասոն լինել: -Ասեմ, որ ցանկացած կառույց ունի գոյության իրավունք, սակայն այն գերատեսչությունները, որ Հայաստանին վտանգ են սպառնում, պետք է անհապաղ փակվեն:-Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար` ինչպե՞ս եք վերաբերում ռուսական մամուլում հայ պաշտոնյաների ու գործարարների ունեցվածքի վերաբերյալ հրապարակումներին: Ոչ անհայտ Սմբատ Կարախանյանը հայտարարեց, որ շուրջ երկու տասնյակ հայ պաշտոնյաների անունները կան Ռուսաստանում հարուցված քրեական գործերում: -Գիտեք ինչ, մենք սիրում ենք խոսել փաստերով, եւ արդեն դրական փաստ է, որ իմ անունն այդ ցուցակում չկա;- ՕԵԿ-ը նոր մարդկանցով է համալրվում: Դուք վստա՞հ եք, որ նոր գործարարներն ու նախարարները չեն կրկնի հների պահվածքը: -Այդ հարցը պետք է ուղղել ճիշտ հասցեատիրոջը` Սերժ Սարգսյանին:- Չե՞ք ափսոսում, որ Սամվել Բալասանյանը, որի ճակատին գրված է «Օրինաց երկիր», ՕԵԿ քվոտայով չէ ԱԺ-ում: -Դե՛, ի՞նչ ասեմ, մարդու հետ աղ ու հաց ենք կիսել: Բայց իմ հացի մեջ աղ չկա, ԲՀԿ-ինն ավելի համով է: Ճակատի մասին էլ ի՞նչ ասեմ, ամեն մեկն իր ճակատագիրն ունի:-Չե՞ք կարծում, որ Ձեր քվոտայով նշանակված Սերգո Կարապետյանը կոնկրետ բիզնես շահեր ունի: -Նա պրոֆեսիոնալ է ոլորտում: Ում բերեցինք նախարար, մի անուն դրեցիք, էդ մյուս նախարարներն այդքան լա՞վ են աշխատում: – 2008-ին` փետրվարյան հայտնի իրադարձություների ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին չպաշտպանելը մեկնաբանեցիք նրանով, որ դա Ձեր քաղաքական կարիերայի վրա վատ ազդեցություն կթողներ, բայց օրեր անց պաշտպանեցիք Սերժ Սարգսյանին: Եվ հենց առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ չեք առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններում: Ինչո՞ւ, այն ժամանակ  ավելի փառասեր էի՞ք:-Մենք երբեք փառասեր չենք եղել, մենք հարգում ենք մեր պայմանավորվածությունները: Խոստացել էինք, կանգնեցինք երկրի նախագահի կողքին:  – Ձեր քաղաքական կարիերայի սկզբում Դուք լավ հարաբերություններ ունեիք ՀՀ երկու նախագահների հետ, առաջինի մասին նույնիսկ գիրք էիք գրել, 2-րդի օրոք դարձաք ԱԺ նախագահ, իսկ ներկա պահին Ձեր հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Սերժ Սարգսյանի մասով այս վիճակագրությունը կփոխվի՞: -Խեր, շառ, Աստված: Ավելացնելու ոչինչ չունեմ:Արթուր Բաղդասարյանին հարցեր ուղղեց ու պատասխանեց «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ը




Լրահոս