ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ժամանում է Հայաստանի Հանրապետություն եւ ցանկանում  մշտական բնակություն հաստատել, ապա իր անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ՀՀ ներմուծելու համար ինչքա՞ն ժամանակում պետք է ձեռք բերված եւ գրանցված լինի այն երկրում, որտեղից տվյալ անձը մշտական բնակության է ժամանում ՀՀ:

Սահակ Մխիթարյան (52 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սահակ Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «իա» կետի համաձայն՝ ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք են համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան եւ տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում եւ ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է՝ նախքան ՀՀ-ում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանա այլ երկրից վերադառնալ եւ մշտական բնակություն հաստատել հայրենի երկրում, կարող է իր անձնական օգտագործման իրերը՝ դա կլինի ավտոմեքենայի կամ տնային գույքի տեսքով, իր հետ ներկրել հայրենիք:




Լրահոս