Վրաստանում գազի մեծ պաշար է հայտնաբերվել. ամերիկյան ընկերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Frontera Resources ընկերությունը հայտարարել է, որ Հարավային Կախեթիայում (Վրաստան) 5,3 տրիլիոն կուբամետր գազ է հայտնաբերվել, որը կազմում է «Գազպրոմ»-ի պաշարների 15% -ը: Այս մասին գրում է rns-ն:

Անցած տարի ընկերությունը 3,8 տրիլիոն կուբամետր է գնահատել գազի պաշարները: Ենթադրվում է, որ գազ կմատակարարվի Թուրքիա և Արևելյան Եվրոպայի երկրներ:

Ընկերությունն անցած տարի նաև համաձայնագիր էր ստորագրել ուկրաինական «Նավթագազ»-ի հետ:

Frontera Resources-ը ամերիկյան նավթագազային ընկերություն է, որը զբաղվում է ածխաջրածինների արդյունահանմամբ և հետախուզմամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս