ՄԻՊ թեկնածուի հարցը ՀԱԿ-ում չի քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ն ՄԻՊ թեկնածուի պաշտոնում դիտարկում է արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը: Այսօր  խորհրդարանում լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե իրենք ում են դիտարկում այդ պաշտոնի համար:

Նա ընդգծեց, որ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում: Լևոն Զուրաբյանի խոսքով` իրենք դեոռ թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն իրենց թեկնածուներին:




Լրահոս