ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Շենավան համայնքում մայիսի 12-ին տեղացած կարկտահարությունից հետո արդեն 70 տղամարդ հասցրել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Երեկ երեք հոգուց բաղկացած մի ընտանիք է լքել գյուղը, իսկ այսօր հինգ հոգանոց ընտանիք կմեկնի: «Ժողովուրդ»-ը Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանից տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին տրամադրել է առվույտի, վարունգի, լոլիկի, եգիպտացորենի, արեւածաղկի մեկ գդալական սերմեր: «Ցավդ տանեմ, այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ նախկինում այդ երկրի տեղը չգիտեին: Մշտապես հողի հետ են գործ ունեցել ու տարեկան 7-8 մլն դրամի եկամուտ են ունեցել: Հիմա ստիպված գնացել են: Մնան ի՞նչ անեն: Հիմա պետք է միլիոնների եկամուտ ստանային, բայց նոր վարուցանք պիտի անեն, խորը աշնանը նոր բերք հավաքեն: Բա մինչ էդ ի՞նչ ուտեն: Հենց հիմա տանը 5-6 կիլոգրամ վարունգի սերմ կա, արեւածաղկի եւ եգիպտացորենի սերմ էլ կա, բայց ոչ ոք չի վերցնում»,-ասաց գյուղապետը:




Լրահոս