Հրապարակ.Ժիրայր Սեֆիլյանը Հրանուշ Հակոբյանին եվ ՀՅԴ-ին մտահոգվելու առիթ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ մի քանի ամիս է, ինչ սփյուռքում գործում է ,Ռենեսանս Արմենիաե համահայկական կառույցը, որի ստեղծման ջատագովներից է Նախախորհրդարանի ներկայացուցիչ, Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Կառույցը փորձում է նորովի համակարգել աշխատանքը սփյուռքի հետ, նոր բջիջներ ստեղծել այնտեղ` խլելով թե Հրանուշ Հակոբյանի, թե  Դաշնակցության ՞”հացը”:
Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին եւ ընկեր Հրանտին այդ “քայլն” ամենեւին էլ դուր չի եկել: Իսկ Հրանուշ Հակոբյանի եւ նրա կառույցի առումով “Ռենեսանս Արմենիան” ուղղակի “արտաքին” մեծ վտանգ է ներկայացնում, որովհետեւ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ կառույցի ներկայացուցիչներն  անպայման ներկա պետք է լինեն ու հնչեցնեն սուր հարցեր, բարձրաձայնեն իրենց մտահոգությունները հայաստանյան ներքաղաքական եւ արտաքաղաքական հարցերի շուրջ, հայտնեն իրենց տեսակետը, ասել է թե՝ միտինգ անեն իրենք ներսում, կառույցի մյուս մասնակիցները` դրսում:
Շարունակությունը “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս