
Հունիսի 8-ից ուժի մեջ կմտնեն “Դատախազության մասին” և “Հատուկ քննչական ծառայության մասին” օրենքներում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխությունները:
Ըստ այդմ, սահմանվում է, որ դատախազներին և ՀՔԾ ծառայողներին համազգեստը կտրվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանց կրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:
Մինչ այժմ գործող օրենքներով պետական բյուջեի միջոցների հաշվին համազգեստ էր տրվում միայն Զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին: Այսուհետ համազգեստի կրումը կտարածվի բոլոր դատախազների վրա: ՀՔԾ ծառայողների համար օրենքով նման դրույթ նախկինում սահմանված չէր:
“Փաստինֆո”