Նազարեթ Մնացականյանը` սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
Նազարեթ Մնացականյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962 թ. սեպտեմբերի 10, Արագածոտնի մարզ, ք. Թալին
Կրթություն
1980 -1985 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
2000-2003 թթ. – ՌԴ Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիա
2009 թ. – ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված թմրամիջոցների հսկման ծրագիր, վերապատրաստում Գերմանիայում 
Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. – Թալինի էլեկտրասարքերի գործարան, բանվոր
1984-1987թթ. – Թալինի մեքենայացված աշխատանքների բաժանմունք, բրիգադավար
1987-1990 թթ. – ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի կազմակերպչական աշխատանքների բաժնի վարիչ
1990-1993 թթ. – “Հայ ջրատարշին” միավորման Թալինի ջրատարների շինարարության և շահագործման վարչության պետ
1993-1994 թթ. – ՆԳՆ Արաբկիրի բաժնի օպերլիազոր, ապա ավագ օպերլիազոր
1994-1997 թթ. – ՆԳՆ ԿՀԴՊ վարչության ավագ օպերլիազոր
1997-2005 թթ. – ՆԳՆ Օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ
2005-2007 թթ. – ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետ 
2007-2011 թթ. – ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ 
2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ սպոր¬տի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ոստիկանության գնդապետ է: Պարգևատրվել է “Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար” 3-րդ աստիճանի, “Օրենքի պատվար” մեդալներով, “Ոստիկանությունում գերազանց ծառայության համար”, “Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար” 1-ին աստիճանի կրծքանշաններով, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ՆԳ նախարարության և ՌԴ Թմրամիջոցների հսկման ծառայության տնօրենի, Բելառուսի ՆԳ նախարարի, Ուկրաինայի ՆԳ նախարարի, Ղազախստանի ՆԳ նախարարի կողմից բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և պարգևներով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:




Լրահոս