ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԿԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի կնոջը Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակի տնօրեն նշանակել: Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանը մտադիր է այս գրասենյակում ամբողջությամբ նոր նշանակումներ կատարել: Նշվում է նաեւ, որ հիմնականում լինելու են հայրենի պատգամավորների հարազատները, որոնց Հ. Թովմասյանը խոստացել է «գործ» տալ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից, սակայն վերջինս նշեց, որ ուշ ժամ է, եւ չի կարող ճշտել տեղեկությունը. «Երկրորդն էլ՝ Հրայր Թովմասյանը վաղը (այսօր-խմբ.) մեկնում է գործուղման Մոսկվա, հաջորդ շաբաթ կվերադառնա, կճշտեմ այդ տեղեկությունը: Ես չունեմ նման տեղեկություններ, կարող եմ ճշտել միայն հաջորդ շաբաթ»: Իսկ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե արդյոք Ձեր կնոջը նշանակելու են նոտարական գրասենյակի ղեկավար, ասաց՝ ո՛չ:




Լրահոս