Կորած կինը հայտնաբերվել է իր սեփական այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 01.32-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում` ՌԴ զորամասի մոտակայքում, կորել է մոտ 55 տարեկան քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Մեղրի քաղաքի բնակչուհի Կիմա Սադախյանը (ծնվ. 1957 թ.) հայտնաբերվել է իրեն պատկանող այգում` քնած:




Լրահոս