Կարկտահարություն Շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 11.57-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել: Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ վերոհիշյալ գյուղերը “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:




Լրահոս