Թեղուտ ՓԲԸ-ում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանների երկարատեւ պայքարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում “Թեղուտ” ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Պաշտպանի աշխատակազմը հույս է հայտնում են, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում եւ կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու եւ հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետեւողական  լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:
Դեռեւս 2013 թվականի մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված ,Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանե կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան:




Լրահոս