ՉԻ.Ստացվում է, Երեվանի ավագանու անդամները մեխի գլուխ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, որի շրջանակներում կայանալու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Ի դեպ, երդմնակալության օրը Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է ընդամենը հունիսի 8-ին՝ Երևանի ավագանու անդրանիկ նիստի շրջանակներում: Մինչդեռ, օրինակ, ԱԺ պատգամավորներին հրավիրատոմսերը սկսել են բաժանվել դեռևս չորեքշաբթի օրվանից: Ստացվում է, Երևանի ավագանու անդամները մեխի գլուխ են, և վերադաս մարմինը համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս՝ առանց նրանց քվեարկության հաստատման՝ օր նշանակելով կարևոր իրադարձության համար: 
Կասկածից դուրս է, որ մոտ ապագայում Երևանի համար կարևոր նշանակության նախագծերը կյանքի կկոչվեն առանց ավագանու քվեարկության: Իսկ ավագանու շրջանակներում հարցը կդրվի հաստատման այն ժամանակ, երբ անհրաժեշտությունն այլևս չի լինի”-գրում է թերթը: 
Շարունակությունը “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս