Ժողովուրդ. Ազգային Ժողովի 76 պատգամավորների պատժել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ղեկավարությունը սկսել է պատգամավորների հանդեպ պատժամիջոցներ կիրառել. 76 պատգամավոր այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովների նիստերից ու խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայելու համար իր աշխատավարձն ամբողջությամբ չի ստացել:
Ընդ որում, փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ու “Ժառանգության” բոլոր պատգամավորներն այդ ընթացքում ունեցել են բացակայություն, ՀՀԿ-ից պատժվել է 25, ԲՀԿ-ից՝ 28 պատգամավոր: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից “Ժողովուրդե”-ին հայտնեցին, որ այդ 76 պատգամավորին անհարգելի բացակայելու համար չվճարված աշխատավարձն ընդհանուր առմամբ կազմել է 2 մլն 466 հազար 300 դրամ:
Շարունակությունը “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս