Մեսսին հաջողությամբ վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հաջողությամբ երիկամների վիրահատության է ենթարկվել և դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է sport.es-ը:

Աննշան վիրահատական միջամտությունը տևել է մոտ մեկ ժամ: Սպասվում է, որ արգենտինացին կսկսի մարզվել փետրվարի 10-ից և կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության «Սելտա»-ի դեմ խաղին: Այս մրցաշրջանում Մեսսին Պրիմերայում 17 հանդիպում է անցկացրել և դարձել 12 գոլի հեղինակ:




Լրահոս