Մահվան ելքով վրաերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պետրոսյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 183 համարանիշի ավտեմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավան վարչական շրջանում տեղադրված արագաչափ սարքի մոտ, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Չարնցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Անգին Ջումայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից, սակայն ոստիկանները միայն “06”-ն են հայտնաբերել, իսկ մահացածն աշխատում էր Կոտայքի “Ճանշին”-ում: 




Լրահոս