ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի աշխատակազմը վերջերս միանգամից մոտ 1 մլն դրամ արժողության կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նախագահականը գնել է 20 տարվա հնության «Նաիրի» տեսակի 53 շիշ կոնյակ եւ յուրաքանչյուրի համար վճարել 18 հազար 600 դրամ (ընդհանուր արժեքը կազմել է 985 հազար 800 դրամ): Նշենք, որ խանութներում «Նաիրի» 0.5-լիտրանոց կոնյակը վաճառվում է 35 հազար դրամից ոչ պակաս: Թե ինչպես է ՀՀ նախագահի նստավայրին հաջողվել թանկարժեք կոնյակը գնել կես գնով, անհասկանալի է: Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը միայն «Նաիրի» տեսակի կոնյակ է ըմպում, եւ նախագահականում կայացած ընդունելությունների ժամանակ հենց այդ կոնյակից են հյուրասիրում:




Լրահոս