Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել ազգային բանակի Գլխավոր շտաբի պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեայի ազգային բանակի Գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիլին մահապատժի են ենթարկել՝ կապված կոռուպցիայի մեջ մեղադրանքների հետ: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայում աղբյուրներին:

Տեղեկությունների համաձայն՝ գեներալին մահապատժի են ենթարկել Փխենյանում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ կուսակցությունների հանդիպումից հետո: Լի Յոն Գիլին մեղադրում են եսասիրական շահերի հետապնդման մեջ:

Գլխավոր շտաբի պետի պաշտոնում զինվորականին նշանակել էին 2013թ.-ին: Նշվում է, որ գեներալը բացակայում էր վերջին միջոցառումներին՝ կապված ԿԺԴՀ հրթիռի գործարկման հետ:

Հիշեցնենք, որ անցած տարի Հյուսիսային Կորեայում մահապատժի ենթարկվեց պաշտպանության նախարարը՝ նիստի ժամանակ քնելու պատճառով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս