ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը բոյկոտած պատգամավորների աշխատավարձից պահումները, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի, եղել են ԱԺ կանոնակարգի համաձայն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն` ԱԺ լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովի նիստերից ու լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Ըստ Սողոմոնյանի՝ ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածով պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացրել է անաշխատունակության մասին թերթիկ, գտնվել է գործուղման մեջ կամ իր բացակայության մասին պաշտոնապես տեղեկացրել է ԱԺ նախագահին: Իսկ ապրիլի 9-ի նիստին ոչ կոալիցիոն 39 պատգամավորները բացակայել են եւ ո՛չ անաշխատունակության մասին թերթիկ են ներկայացրել, ո՛չ էլ զգուշացրել ԱԺ նախագահին:




Լրահոս