ԼԻՍԿԱՅԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի ունեցվածքն է թվարկել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը. «Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հետեւյալ գործարքը. մոլիբդենով եւ պղնձով հարուստ հանքերից մեկը Սուրիկ Խաչատրյանը վաճառում է եւ ստանում 7 մլրդ դրամ, այսինքն՝ 19 մլն դոլար: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրի ընդերքն ազգային հարստություն է: Այդ 7 մլրդ դրամը, որ հայտարարագրել է անցած տարվա տվյալներով, ընդամենը մի գործարքն է: Այսօր նրա հարստությունն առնվազն 200 մլն դոլար կկազմի: 90-ականներին Խաչատրյանն ունեցել է 2-սենյականոց բնակարան եւ մի հին «Ժիգուլի»՝ 06: Իսկ այսօր ունի տասնյակ շենքեր: Թվարկեմ. Գորիսի 8-հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սեւ լիճը, որը երկրորդն է իր մեծությամբ՝ բնական լիճ, իր սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քարահունջի ջրամբարն իր հարակից տարածքներով, հանգստյան տնով: Երեւանում բազմաթիվ շենքեր ունի: Իր միայն ապարանքը մի քանի միլիոն դոլար արժե: Ապարանքին կից իմ ժամանակ այդտեղ շինարարություն էր լինում՝ բաղնիքի շենք էին կառուցում, այդ շենքն անմիջապես սեփականացրել է եւ դարձրել իր ապարանքի կցակառույցը: Երեւանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, 4-հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը, իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով: Մոնումենտում ունի բնակարան: «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել: Գորիսում 4 գազալցակայան ունի, ասում են՝ 2 հատ էլ ունի Կապանում: Պետական բարձր պաշտոնյային ինչքա՞ն պիտի թողնեն, որ նման բաներ աներ»:




Լրահոս