«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի թոշակառուները հայտնվել են տհաճ իրավիճակում: Համայնքի «Հայփոստ»-ի տնօրենն ամեն անգամ թոշակ բաժանելիս բնակիչներից 200-500 դրամ գումար է պահում: Այս փաստն այնքան է վրդովեցրել, որ բնակիչները ստիպված են եղել դիմել ոստիկանություն: Ի՞նչ են արել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, թե հետաքննություն է կատարվում:
ԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ