ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը հերթական անգամ զարմացրել է բոլորին` ասելով, թե ցանկություն ունի մանկական երգ ձայնագրել, քանի որ մեր օրերում փոքրիկների համար բարի երաժշտական կատարումներ գրեթե չեն մնացել: Նա նաեւ նշել է, որ որոշել է ձայնագրել նախորդ տարիների ֆիլմերից եւ մուլտֆիլմերից մանկական երգերի մի ամբողջ ալբոմ: «Իմ ընտանիքում երկու երեխա է մեծանում, եւ նրանք հաճախ խնդրում են ինձ երգել քնելուց առաջ: Իսկ քանի որ ես շատ եմ աշխատում եւ ոչ միշտ եմ հնարավորություն ունենում գրկել աղջիկներիս քնից առաջ, որոշել եմ ալբոմ ձայնագրել: Այն շատ ինքնատիպ կստացվի, ունկնդիրներին շատ անակնկալներ եւ բոնուսներ են սպասվում, որոնց մասին ես առայժմ  կլռեմ»,-հայտարարել է  Գալուստյանը:




Լրահոս