ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ժամանակին զբաղվել եմ Հայաստանից կոշիկի արտահանմամբ: 90-ականներից հետո նորից որոշել եմ իմ սեփական ապրանք արտահանել: Ռուսաստանի Դաշնություն նման արտադրանք արտահանելու համար (ցամաքային տրանսպորտի միջոցով), բացի բեռնափոխադրման ծախսից, վճարման ի՞նչ պայմաններ են գործում:

Արսեն Բադալյան (45 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արսեն Բադալյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացվում է, որ այն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ եւ 110-րդ հոդվածներով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների արտահանման համար սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանվում են ապրանքների փաստաթղթային մաքսային ձեւակերպման համար վճարվելիք մաքսավճարի դրույքաչափերը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ սահմանվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ»:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության
 հետ կապերի բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Պետեկամուտների ուղարկած պատասխանից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր ոք կարող է այլ երկիր արտահանում կատարել՝ զերծ մնալով ավելորդ գումարներ ծախսելուց: Սակայն, ցավոք սրտի, ինչպես հայտնի է, արտահանման եւ ներմուծման դեպքում մաքսակետերում հաճախ այլ կարգեր են գործում:




Լրահոս