Ժողովուրդ Խաչիկ Խաչատրյանից 50 հազար դոլարի ձու են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող “Արաքս” թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Ավելին, կան կալանավորվածներ:
Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը, “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով “պրաստիտուտկա” եւ մի բան էլ վազել դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ձվերի գողության մասին “Ժողովուրդ”-ի տեղեկությունը հաստատեցին:
Պարզվում է՝ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին: “Ձվերի Խաչիկի” աշխատակիցները ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ: Այս գործով կալանավորված է հինգ մարդ, որից մեկը ստորագրությաUբ ազատ է արձակվել: Թե էլ ինչեր կբացահայտի քննությունը, դեռ պարզ չէ:

Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս