ՊԱՏԺԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ղեկավարությունը սկսել է պատգամավորների հանդեպ պատժամիջոցներ կիրառել. 76 պատգամավոր այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովների նիստերից ու խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայելու համար իր աշխատավարձն ամբողջությամբ չի ստացել: Ընդ որում, փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» բոլոր պատգամավորներն այդ ընթացքում ունեցել են բացակայություն, ՀՀԿ-ից պատժվել է 25, ԲՀԿ-ից՝ 28 պատգամավոր: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այդ 76 պատգամավորին անհարգելի բացակայելու համար չվճարված աշխատավարձն ընդհանուր առմամբ կազմել է 2 մլն 466 հազար 300 դրամ: Թե կոնկրետ ովքեր են անհարգելի բացակայած ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորները, ԱԺ-ից մեր գրավոր հարցմանն ուղարկած պատասխանում չեն մանրամասնել:




Լրահոս