ՉԻ.Ազգային ժողովում գրենական պիտույքների դեֆիցիտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ”-ն վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ  հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ եւ թուղթ ստանալ։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել եւ ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում ներկայացրած հայտերը։ Դիմողները ստիպված են լինում երկար սպասել։
“ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ-ում գրենական պիտույքների ու թղթի “դեֆիցիտը” պայմանավորված է Համիկի ու պահեստապետ Աղասի համատեղ “բիզնեսով”, քանի որ ԱԺ-ին հասանելիք ամբողջ գույքը հայտնվում է պահեստապետ Աղասի՝ Երրորդ մաս կոչվող թաղամասի գրենական պիտույքների խանութում։ 
Շարունակությունը՝ այսօրվա համարում




Լրահոս