ԴԱՀԿ ապահովող ծառայությունն ու ԵՊՀ-ն կհամագործակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հուշագրով կողմերի միջեւ համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաեւ կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
Հուշագրի գործողության շրջանակներում Կողմերը կհամագործակցեն հետեւյալ ուղղություններով՝
. ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից մշակվող, ինչպես նաեւ ծառայության քննարկմանը ներկայացվող օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի` խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձաքննություն Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
.ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ծագող իրավաբանական խնդիրների վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրում Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
. Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավում հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացներին.
. Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված պրակտիկաների կազմակերպում ԴԱՀԿ ապահովող ծառայությունում.
. Իրավագիտության ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների համար պրակտիկ նյութերի, փաստաթղթերի, վիճակագրական տվյալների տրամադրում ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից:




Լրահոս