Սերժ Սարգսյանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ընկալումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը 2003-ին Ռոբերտ Քոչարյանը փոխեց, որպեսզի հանկարծ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով գործընկերները չպահանջեն: Ու թվում էր, թե ներդրված կարգը հնարավորություն չի տալիս այդ կառույցի ղեկավարի պաշտոնում «դրսից» մարդ նշանակել: Բայց Սերժ Սարգսյանն այդ ընկալումը վերացրեց:

ԱԱԾ-ում չաշխատած մարդուն այդ կառույցի ղեկավարի պաշտոն վստահելով՝ նա այդ գերատեսչության ներկա անձնակազմին փաստացի հասկացրեց, որ իրենց կարիերայի համար կարեւորը ոչ թե երկար տարիներ ծառայելն է, այլ Սարգսյանի ընտանիքի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: Զինվորական պաշտոնում քաղաքացիական ծառայողին նշանակելը, պարզվում է, իրավական տեսանկյունից եւս խնդրահարույց է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Կասկածից վեր է, որ դատարանն այն կհրաժարվի քննարկել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս