ԱՆԲԱԺԱՆ ԶՈՒՅԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը անբաժան աշխատանքային ընկերներ են: 1999թ. սկսած՝ Դ. Սարգսյանն աշխատել է հենց այն հիմնարկներում, որոնք ղեկավարել է Տ. Սարգսյանը` տարբեր պաշտոններ ԿԲ-ում, հիմա արդեն` կառավարությունում: Երեկ «Ժողովուրդ»-ը Դ. Սարգսյանին հարցրեց, թե որն է դրա գաղտնիքը: «Ձեր հարցը կոռեկտ չէ, եթե ուշադի՛ր նայեք իմ կենսագրությունը, կտեսնեք, որ այնպես չէ, ինչպես պնդում եք»,-ասաց նախարարը: Իհարկե, 1997-1999թթ. Դ. Սարգսյանն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում, այն ժամանակ` 1998թ. սկսած, ներկայիս վարչապետը ՀՀ ԿԲ նախագահն էր: Բայց արդեն 1999-2008թթ.՝ 9 տարի, Դ. Սարգսյանը տարբեր պաշտոններ է վարել ԿԲ-ում, իսկ Տ. Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց հետո եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարը, հիմա էլ ֆինանսների նախարար է:




Լրահոս