ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտագաղթ միշտ էլ եղել է: Իմ ծնողներն էլ են արտագաղթել 1990-ականներին եւ մոտ 10 տարի առաջ լավ պայմանների համար հետ են վերադարձել: 10 հազար դրամով ավելացումը միառժամանակ կբավարարի»:

Կարինե Պողոսյան «Հայնյուզ»

10 հազար դրամով աշխատավարձի ավելացումը միառժամանակ կբավարարի ինչի՞ն, օրինակ՝ քանի՞ հաց ավել առնելուն, կամ էլ քանի՞ օր կբավարարի՝ երկո՞ւ, թե՞ երեք: Երեւի ՀՀԿ-ական կանանց համար ամիսը 2-3 օրից է բաղկացած կամ էլ ոչ այնքան հաջող կերպով փորձում են կիրառել ՀՀԿ-ական տղամարդկանց ստեղծած ուղեղալվացման մեթոդները: Նախ սկսենք նրանից, թե ընդհանրապես ով կօգտվի 10 հազար դրամի ավելացումից: Բնականաբար, գնաճը դա չի կոմպենսացնի նույնիսկ 35 հազար ստացողի համար, որն ընդամենը կստանա 45 հազար, իսկ մնացածները կստանան նույն խղճուկ աշխատավարձը, հատկապես մասնավոր սեկտորի աշխատողները:




Լրահոս