Երեվան – Հալեպ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Կենտրոնից կապ է հաստատվել Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ: Պարզվել է, որ հունիսի 14-ին Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երեւան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսում եղել է 9 մարդ, որոնց թվում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Հայաստանի քաղաքացի 22-ամյա Տիլա Պապիկյանը, ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, հունիսի 16-ին տեղափոխվել է Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած տուժածներին Թուրքիայում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է, որ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս