ԽՈՒԺԱՆԸ ԿԲԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է մեկնաբանում փաստը, որ դեռեւս 2006թ. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` իր վարկանիշը բարձրացնելուն ուղղված աշխատանքի դիմաց վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար: «Մեկ է՝ ինքն ընտրվելու այլ մեթոդ ունի՝ կեղծելու, սարքելու, խուժանն իրեն աջակցում է, ինքն ի՞նչ կարիք ունի փիարի, դա ուղղակի ցույց տալու համար է արվել: Քանի որ այն վայրի մեթոդները, որոնք իրենք կիրառում են, ապա ընտրություն բառը պետք է հանել, տեղամասերը փակել ու թիվը նկարել: Իսկ խուժանը կբերի, իր քվեաթերթիկները սիրուն կտա, ի՞նչ է եղել որ, դրա կարիքը չկա էլ»,-նշեց ԱԺ պատգամավորը:




Լրահոս