Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալացի ֆուտբոլիստը ձայնների 41 տոկոսը՝ առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հարձակվող Ժոնասից, գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերից եւ ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի դարպասապահ Կեւին Տրապից:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Ռոնալդուն մասնակցել է 7 հանդիպման, խփել 12 գոլ ու կատարել երեք արդյունավետ փոխանցում:




Լրահոս