Շրջակա միջավայրին հասցվել է 556.1 հազար դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.8 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում եւ հաշվարկվել է 556.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 37.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 29.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի,  թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի կողմից  1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 90.0հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  8 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 800.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել է 393.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  եւ Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի եւ ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը եւ 7 հատ “կարաս” տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սեւանա լիճ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 150.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է “սիգ” տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երեւանի մանկատուն:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  963.4հազ.դր. գումար:




Լրահոս