«Neo»` առաջարկ Beeline-ից, որին արժեր սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է ՀՀ հեռահաղորդակցության շուկայում առաջինը հանդիսացող «Neo» և «Neo+» ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Ծառայությունների փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 անվճար SMS-հաղորդագություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsApp, ОК և VK հարթակներում, ինչպես նաև անսահամանափակ ինտերնետ տանը մինչև 30 մբ/վրկ արագությամբ:

«Neo» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձն ընդամենը 4990 դրամ է: «Neo+» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը 5990 դրամ է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը րոպեն 15,9 դրամ է: Հաշիվը կարելի է վճարել` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարումը ծառայությունների ամբողջ փաթեթի համար:

«Neo սակագնային փաթեթները մշակելիս մենք մեր առջև դրել ենք շատ լուրջ նպատակ` առաջարկել բաժանորդին «ամեն ինչ և միանգամից», ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ մոտ դա ստացվեց: Մենք ստեղծել ենք հավանաբար ամենապարզ և հարմար առաջարկը, որին միանալով` մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը և բջջային հեռախոսով, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsAPP, Оdnoklassniki և Vkontakte հարթակներում, ինպես նաև շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդին հնարավորություն է տալիս վճարել ծառայությունների փաթեթի համար` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը` առավելագույնս պարզեցնելով վճարումը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Neo» և «Neo+» առաջարկները գործում են ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Առաջարկներին կարող են միանալ թե նոր, և թե գործող Beeline բաժանորդները: Neo առաջարկների փաթեթին կարելի է միանալ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք կամ ուղարկեք անձնական հաղորդագրություն Beeline–ի պաշտոնական էջին Facebook-ում սոցիալական ցանցում։




Լրահոս